Բայդենը բանակցություններ է վարում՝ ռուսական 300մլրդ դոլարի սառեցված ակտիվները՝ Ուկրաինային օգնելու համար օգտագործելու վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բանակցություններ է սկսել դաշնակիցների հետ՝ 300 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվներն Ուկրաինային օգնելու համար օգտագործելու վերաբերյալ, գրում է The New York Times-ը։
Սպիտակ տան աղբյուրների համաձայն՝ Բայդենի վարչակազմը ներկայումս շտապ բանակցություններ է վարում Յոթնյակի (G7) երկրների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվում են ռուսական սառեցված ակտիվները Կիև փոխանցելու ռազմավարության ասպեկտները։
NYT-ը նշում է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է հաստատել այս ռազմավարությունը մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման երկրորդ տարելիցը։
Վիճահարույց հարցերից մեկը, որը բանակցողները քննարկում են G7-ի երկրների ֆինանսների նախարարների, կենտրոնական բանկերի ղեկավարների, դիվանագետների և իրավաբանների մակարդակով, սառեցված միջոցների փոխանցման եղանակն է, նշում են հրատարակության զրուցակիցները։ Մասնավորապես, քննարկվում է ակտիվներն ուղղակիորեն Ուկրաինային փոխանցելու կամ դրանք ուկրաինական կողմի շահերին այլ կերպ օգտագործելու հնարավորությունը։
Ռազմավարության մեկ այլ վիճելի կողմ, ինչպես գրում է NYT-ն, այդ միջոցների նպատակային օգտագործումն է։ Դիտարկվում են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ սառեցված ակտիվներն ուղղել ռազմական կարիքների համար կամ միայն երկրի տնտեսությունը վերականգնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում. Կոպիրկին
Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր։ Այս մասին ТАСС-ին հայ...