Արդյունաբերությունը զրոյական աճ ունի. Քերոբյանը նշում է պատճառը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդյունաբերության ոլորտում վերջին շրջանում նկատվող բացասական միտումները կապում է արտահանողների համար դրամի արժևորմամբ պայմանավորված պայմանների վատացման հետ: Այս մասին Քերոբյանը ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:
«Այն զսպողական քաղաքականությունը, որը վարվում էր և վարվում է Կենտրոնական բանկի կողմից, որպեսզի ինֆլյացիայի դեմ պայքարն արդյունավետ լինի, հանգեցրել է մեր արտահանողների համար պայմանների վատացմանը՝ դրամի արժևորման հետևանքով: Եվ դա հանգեցրել է արդյունաբերության ճյուղերի չաճելուն: Տնտեսությունը բավականին արագ է զարգանում, բայց արդյունաբերությունը, կարելի է ասել, զրոյական աճ ունի»,-ասաց Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ մյուս գործոնն այն է, որ տեխնոլոգիական վերափոխման՝ արդիականացման ընթացքում որոշակի ժամանակ է հարկավոր, որ ընկերություններն իրենց նոր սարքավորումների, նոր հոսքագծերի արդյունքը տեսնեն: Նա նշեց, որ արդյունաբերական սարքավորումների ձեռքբերման համար գործող լիզինգի ծրագրերով մոտավորապես 250 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել վերջին 2-3 տարվա ընթացքում: Քերոբյանի կարծիքով՝ այդ ծավալն իր արդյունքը կտա:
Քերոբյանը նշում է՝ հաջորդ տարի արդյունաբերության ոլորտում զգալի փոփոխությունները տեսանելի կլինեն:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունը դեռ չի ստացել Ամուլսարի իր բաժնեմասը. փոխնախարարը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը դեռ չի ստացել Ամուլսարի հանքավայրի իր բաժնեմասը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ...
Հայաստանում ալյումինե ռադիատորների գործարան կբացվի․ Քերոբյան
Հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների գործարան։ Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման...
Քերոբյանը՝ Վերին Լարսում հայկական բեռնատարների մասին
Հայկական բեռնատարները Վերին Լարսն անցնում են ձմռան համար նորմալ արագությամբ։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպա...
Գնաճը նվազել է. ԿԲ նախագահ
2023 թ. նոյեմբերին 12–ամսյա գնաճը նվազել է -0.5 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բ...