Քերոբյանը՝ Վերին Լարսում հայկական բեռնատարների մասին
Հայկական բեռնատարները Վերին Լարսն անցնում են ձմռան համար նորմալ արագությամբ։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Անդրադառնալով արտահանման ծավալներին` Քերոբյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի օգնի արտահանողներին 3–րդ ուղղություններով ապրանքներ արտահանելիս։
«Մեր ծրագրերի մեջ կա, որ 2024 թ. տարբեր այլ ուղղություններով մեր ջանքերը պետք է մեծացնենք, որպեսզի արտահանման դիվեսիֆիկացիա լինի»,– ասաց նախարարը։
Հարցին, որ ՀՀ–ից արտահանումը հիմնականում իրականացվում է դեպի ՌԴ և այս ուղղությամբ ուշադրությունն ավելի սևեռված պետք է լինի, Քերոբյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում մի երկրի հաշվին մյուս երկրների հետ հարաբերությունները լավացնել։
«Մենք ուղղակի գիտենք, որ բավականին մեծ պոտենցիալ կա բազմաթիվ այլ ուղղություններով` բացի առկա լավ աշխատող ուղղություններից։ Այդ ուղղությամբ պետք է տքնաջան աշխատել, քանի որ նոր շուկաներն այդքան էլ հայտնի չեն` իրենց սպառողների վարքագծով, նախասիրություններով։ Հաճախ անհրաժեշտ է լինում այդ նոր շուկայի համար նոր ապրանք արտադրել, և դա անհամեմատ ավելի լուրջ աշխատանք է, քան այն, ինչ հիմա արվում է»,– ընդգծեց նա։
Ըստ Քերոբյանի` Հայաստանի համար այսօր ամենագրավիչ ուղղությունները Արևելյան Ասիայի երկրներն են` Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, արաբական երկրները, Եվրոպան, ԱՄՆ–ն։
Նմանատիպ հոդվածներ
Գնաճը նվազել է. ԿԲ նախագահ
2023 թ. նոյեմբերին 12–ամսյա գնաճը նվազել է -0.5 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բ...
Հայաստանում ալյումինե ռադիատորների գործարան կբացվի․ Քերոբյան
Հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների գործարան։ Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման...
Կառավարությունը դեռ չի ստացել Ամուլսարի իր բաժնեմասը. փոխնախարարը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը դեռ չի ստացել Ամուլսարի հանքավայրի իր բաժնեմասը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ...
Արդյունաբերությունը զրոյական աճ ունի. Քերոբյանը նշում է պատճառը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդյունաբերության ոլորտում վերջին շրջանում նկատվող բացասական միտումները կապում է...