Մանրամասներ՝ «Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարից
«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ժամը 20:45-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 4 քաղաքացի, հայտնում են Վանաձորի ԲԿ-ի մամուլի ծառայությունից։
«Բոլոր տուժածները ստացել են առաջին բուժօգնություն, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական ոստիկանության դիմաց, բախվել են ПАЗ մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով կա 6 վիրավոր:
Բախման հետևանքով ПАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։