Հայաստանը չի փորձում հեծանիվ հայտնագործել. Քերոբյանի խորհրդական
Հայաստանը պատմականորեն բարդ ժամանակներում է ապրում, բայց այսօր էլ ջանք է գործադրում՝ հաղթահարելու մարտահրավերները․ Հայաստանը հազարամյակներ առաջ է ունեցել ելք դեպի ծով, ու ծովագնացության գիտելիք մեր գենետիկայում ունենք։ Այդ մասին այսօր դեպի ծով ելք չունեցող պետությունների նախարարների հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ «Չոր նավահանգիստ» ծրագրի գծով խորհրդական Չարլզ Մալասը։
Նրա խոսքով՝ հիմա լավագույն գաղափարներից մեկը, որ առաջ է քաշվել, «Խաղաղության խաչմերուկն» է, որը տրանսպորտային ուղիների օգտագործման միջոցով հնարավորություն կտա տարածաշրջանը փոխկապակցել։
«Վերջին ժամանակներում ականատես ենք լինում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը, այստեղ ամեն ջանք գործադրում են՝ Հյուսիս-Հարավ միջանցքը գործադրելու համար»,- նշեց նա։
Ըստ բանախոսի՝ Հայաստանը չի փորձում հեծանիվ հայտնագործել, այլ ամեն բան անում է եղածը ճիշտ օգտագործելու համար։
Նա ներկայացրեց Շիրակում կառուցվող չոր նավահանգստի սխեման՝ նշելով, որ այնտեղ տրանսպորտի երեք ձևերի համար հասանելիություն կլինի՝ երկաթուղի, ինքնաթիռ և մեքենա։
Նմանատիպ հոդվածներ
«ՀԱՊԿ-ը հանցավոր անգործություն է իրականացրել ՀՀ-ի դեմ». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։«ԱՊՀ-ի մասով մ...
Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է, սահմանազատման աշխատանքները կարող է տարիներ տևել․ Մհեր Գրիգորյան
«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն արդեն իսկ ունի ենթակառուցվածքներ, որոնք մշակվել և գտնվում են իրականացման փուլում, օրինակ...
Խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ կա՞. ՀՀ ԱԳՆ պատասխանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերա...
Դատարանը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի գործով
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալ...