Ռոմանոս Պետրոսյանն ասում էր՝ «ձև չունեք», իսկ «մեր ձևով»-ի համար մարդուն անազատության մեջ են պահում. Կարապետյանի փաստաբան
Ռոմանոս Պետրոսյանն ասում էր՝ «ձև չունեք», իսկ «մեր ձևով»-ի համար մարդուն անազատության մեջ են պահում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կալանավորված բարերար, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Սամվել Կարապետյանն «մեր ձևով» արտահայտությունն անելով խոսում էր այն դիրքերից, որից ինքը հանդես է եկել միշտ, որպես եկեղեցու բարերար: Եթե ստացվում է ֆեյսբուքյան արդարադատությամբ կարելի է մարդու անձնական ազատության հարցը լուծել, դա ժողովրդավարություն չէ: Իշխանությունն ասում է, քանի որ Սամվել Կարապետյանն ունի հանրային ճանաչելիություն, հարգանք, վստահություն՝ կարող է խոչընդոտել գործի քննությանը. այն գործի քննությանը, որը վերաբերվում է այն կոչին, որը գոյություն չունի: Սա ձևական հանցակազմ է թե՛ իրավական առումով, թե՛, ընդհանրապես, ձևական է ամբողջ քրեական վարույթը, ուղղակի ձևական այդ վարույթի շրջանակում, կոնկրետ անձ 80 օր ապօրինի կալանավորված է»,- ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։
Նմանատիպ հոդվածներ
Կաթողիկոսի ու վեց եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել և ուղարկվել է դատարան։Այս մասի...
Մադուրոյի օրերը հաշված են․ Սպիտակ տան ղեկավար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանո...
Թրամփը արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն արգելում է 12 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ...
Կառավարությունը ռեկորդային տեմպերով ավելացնում է պետական պարտքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Բուջեի ծախսերը կատարելու համար կառավարությունը ռեկորդային տեմպերով ավելացնում է պետական պար...