Սուրբծննդյան տոնավաճառին առանձին հատված կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։


Նշվում է, որ նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների մատուցած ծառայությունները որակապես չեն համապատասխանել համայնքի սահմանած չափորոշիչներին ու պահանջներին։


«Երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների»,-նշված է հաղորդագրության մեջ:


Ընդգծվում է, որ Սուրբծննդյան տոնավաճառի տեղերն արդեն սպառված են։

Քաղաքականություն