
Ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է դրանք պարտադիր հաշվառել․ Կադաստրի կոմիտե

Auroranews-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից՝ ինքնակամ շինությունների հետ կապված, ուստի ևս մեկ անգամ անդրադառնանք Կադաստրի պետական կոմիտեի հայտարարությանը:
ՀՀ Կադաստրի կոմիտեն հիշեցնում է՝ եթե ձեր ինքնակամ շինությունը կառուցվել է մինչև 2021թ-ի հունվարի 1-ը եւ ընդգրկված է քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում, ապա ինքնակամ կառույցի վերաբերյալ տեղեկությունները եւ փաստաթղթերը հաշվառման նպատակով Կադաստրի կոմիտե պետք է ներկայացնել մինչեւ 2024թ-ի հունվարի 1-ը, իսկ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում դեպքում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
Հարկավոր է հիշել, որ սույն ընթացակարգով Երեւան քաղաքում, ինչպես նաեւ ՀՀ մյուս համայնքներում 2021թ-ի հունվարի 1-ից հետո կառուցված ինքնակամ կառույցները ենթակա չեն հաշվառման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Կադաստրի կոմիտեն հայտնել էր, որ հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն: