Հաճախ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
ՆԳՆ-ն հայտնում է․ «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումից հետո անվտանգության գոտի չկապելը ավտովթարներից մահացության 2-րդ պատճառն է։
Ամրակապված վարելը նվազեցնում է վթարի դեպքում մահվան կամ լուրջ վնասվածքների հավանականությունը՝ վարորդներին և ուղևորներին ճիշտ դիրքում պահելով անգամ ինքնավթարի և կողաշրջման պարագայում։
Ընթացքի մեջ վարորդը և ուղևորները շարժվում են մեքենայի նույն արագությամբ: Եթե մեքենան կտրուկ կանգնում կամ վթարի է ենթարկվում, ապա վարորդն ու ուղևորները շարունակում են նույն արագությամբ շարժվել, որով մեքենան ընթանում էր մինչև կանգ առնելը:
Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են, բայց իրականում վարորդը ամրագոտին երբեմն գցում է նստարանի թիկնակին:
Անվտանգության գոտի չամրակապելը ճանապարհային երթևեկության կանոնների տարածված խախտումներից է: Վարորդներից բացի, չամրակապվելու հնարավոր ռիսկերը, ցավոք, հաշվի չեն առնում նաև ուղևորները։
2022 թվականին հանրապետության տարածքում ճանապարհային ոստիկանները և պարեկային ծառայողները կազմել են անվտանգության գոտիները չամրակապած մեքենա վարելու և չամրակապված ուղևոր փոխադրելու 50131 վարչական իրավախախտման արձանագրություն, իսկ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 66790 վարչական իրավախախտում, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 16 հազարով ավելի է։
Հարգելի՛ վարորդներ և ուղևորներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Անվտանգության գոտու պարտադիր կիրառումը կպահպանի ձեր կյանքը»,- ասվում է ՆԳՆ թեմաստիկ անդրադարձում։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Տիեզերք է արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը
SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք է արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Իրադարձությանը կարող...
Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, արձակվեց տիեզերք
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) հա...
Սև ծովում փոթորից տուժել է նաև Բաթումին, ջրի տակ են անցել քաղաքի կենտրոնական փողոցները
Սև ծովի Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է՝ ուժեղ փոթորիկ է մոլեգնում, Բաթումիի կենտրոնական փողոցները հեղեղված են, վնասվե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ «Սյունիքի երկնքում». Գագիկ Սուրենյանը հրապարակում է արել
ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հր...