Քաղաքականություն

«Եթե այս հարցը չլուծվի, ես մի շաբաթից իմ ավտոյի վրա միգալկա եմ դնելու ու թող փորձեն ինձ կանգնեցնել». Արսեն Թորոսյան

Adrine Nidelyan 490 դիտում
«Եթե այս հարցը չլուծվի, ես մի շաբաթից իմ ավտոյի վրա միգալկա եմ դնելու ու թող փորձեն ինձ կանգնեցնել». Արսեն Թորոսյան

Ես արդեն մեկ տարի է, որ ՆԳՆ-ից պահանջում եմ, որ այն բոլոր պաշտոնյաները, որոնք կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ են կրում իրենց մեքենաների վրա, որոնք ի դեպ, ես և պարոն Գաբրիելյանն (ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյան-խմբ) էլ կարող ենք դնել մեր մեքենաների վրա, որն առավելություն է տալիս մյուս վարորդների նկատմամբ, էդ դնողները թող մեզնից ավելի լավ, կամ ավելի բարձր չլինեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա թվարկեց, թե որ պաշտոնյաներին սպասարկող մեքենաներն են օրենքը շրջանցելով երթեւեկում այդպիսի փարոսիկներով մեքենաներով. Դրանք են ՀՀ դատախազին, ՔԿ նախագահին, ԲԴԽ նախագահին, ԿԲ նախագահին սպասարկող եւ ուղեկցող ավտոմեքենաները, որոնք իրավունք չունեն կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ կրել, բայց այդպես է շրջում։

«Ամենատարօրինակը, այնքան է այս միտումը տարածվել, որ արդեն դիվանագիտական ներկայացուցչությունների մեքենաներն են այդպես շրջում. «ԱՄՆ դեսպանին սպասարկող մեքենան ինչ իրավունք ունի կրել կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ: ՌԴ դեսպանին սպասարկող մեքենան: Մեր դիվանագետներն ուրիշ երկրներում շատ օրինակելի վարքագիծ են դրսևորում և ես ակնկալում եմ, որ իրենք էլ մեր երկրում օրինակելի վարքագիծ դրսևորեն:

Ես հիմա հրապարակային ասում եմ՝ եթե այս հարցը չլուծվի, ես մի շաբաթից իմ ավտոյի վրա միգալկա եմ դնելու ու թող փորձեն ինձ կանգնեցնել»,-ասաց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250