Փաշինյանը շփոթվել էր․ երբ կսկսվի աշխատանքային տարին

Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին:  Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:


Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին հոդվածի համաձայն՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ: Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնություն տոնն է, այդ օրը ևս կլինի ոչ աշխատանքային: 


Սկզբնաղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ քաղաքացիների հարցերին առցանց պատասխանելու ընթացքում շփոթմամբ նշել էր, որ 2024 թ. աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից։

Քաղաքականություն