Հասարակություն
Մոսկվայի 3 օդանավակայաններում 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Edita
Առնվազն 24 չվերթ է հետաձգվել և ևս վեցը չեղարկվել Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո»-ում, «Դոմոդեդովո»-ում և «Շերեմետևո»-ում։ Այս մասին տեղեկանում ենք «Яндекс: Расписания» ծառայության հրապարակած տվյալներից։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Վնուկովոյում» հետաձգվել է 6 չվերթ, «Դոմոդեդովոյում»` 13, իսկ 4-ը չեղարկվել է, «Շերեմետևոյում» 5 չվերթ հետաձգվել է, 2-ը` չեղարկվել:
«Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը հայտնել է, որ Մոսկվայում ամպամած եղանակ կլինի՝ ընդհատվող բացատներով, տեղ-տեղ կարճատև ձյուն կտեղա:
Մայրաքաղաքում սպասվում է մինուս երեքից հինգ աստիճան, Մերձմոսկվայում՝ մինուս երկու-յոթ աստիճան։ Ճանապարհներին և մայթերին մերկասառույց է:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետարանը՝ 13 և 40 համարի ավտոբուսների վարորդների բունտի վերաբերյալ լուրերի մասին
Edita
Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել․ մանրամասնում է ՆԳՆ-ն
Edita
Տան վարձից հարկ չվճարողներին սկսում են տուգանել․ տուգանքի չափերը փոքր չեն
Edita
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների տրամադրման կարգը
Edita