«Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այն բանից հետո, երբ պետությանը վերջապես հաջողվեց վաճառել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը, տարաբնույթ քննարկումներ են եղել դրա շահագործման ժամկետների, ներդրումների և համանման թեմաներով:
Ճիշտ է, նախկին «Գոլդեն Փելեսը», որն այժմ գործում է Eighty Eigth բրենդի ներքո, մինչև պաշտոնապես բացվելն էլ հասցրել է բավականին լուրջ ընդունելություններ ունենալ, այդ թվում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին, սակայն այսքան քննարկված հյուրանոցային համալիրի պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:
Աղբյուրի փոխանցմամբ, սպասվում է ճոխ միջոցառում՝ արտերկրից և Հայաստանից բավական ներկայացուցչական հյուրերի մասնակցությամբ: Ավելին, մեր տեղեկություններով, համալիրը արդեն ամրագրումներ է անում։ Օրինակ, Ամանորի շոուին արդեն իրենց մասնակցությունն են հաստատել մեծաթիվ ճանաչված աստղեր»:
Նմանատիպ հոդվածներ
Սև ծովում փոթորից տուժել է նաև Բաթումին, ջրի տակ են անցել քաղաքի կենտրոնական փողոցները
Սև ծովի Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է՝ ուժեղ փոթորիկ է մոլեգնում, Բաթումիի կենտրոնական փողոցները հեղեղված են, վնասվե...
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Տիեզերք է արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը
SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք է արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Իրադարձությանը կարող...
Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, արձակվեց տիեզերք
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) հա...
Տրակտորները գողացել են և 900 000 դրամով հանձնել մետաղների ընդունման կետ
Նոյեմբերի 26-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ագարակ համայնքի...