
Պեսկովը պատմել է՝ ինչպես է Պուտինը վատ եղանակին աշխատանքի հասել

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատավայր է հասել դեռ ձյան տեղումների սկսվելուց առաջ, նախքան «ամեն ինչի փլվելը»: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Ես հասա ոչ այնքան դժվար, այնպես, ինչպես մնացած մոսկվացիները, որոնք հեղեղված էին ձնով։ Այնուամենայնիվ, մեզ մոտ ամեն տարի ձմեռ գալիս է, և ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել», - ասել Է Պեսկովը լրագրողներին ճեպազրույցի ժամանակ։
Ընդ որում, Պեսկովը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչ ժամանակացույց ունի պետության ղեկավարը։ Նա հավելել է, որ աշխատանքի է հասնում այնպես, ինչպես բոլորը, ինքն ու իր գործընկերները չեն ուշանում:
Այսօր Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտը հայտնել էր, որ ձնաբքի պատճառով Մոսկվայի ճանապարհներին երթևեկությունը դժվարացել է, իսկ որոշ բեռնատարներ մնացել են երթևեկելի մասում:
Հիդրոմետկենտրոնը նաև նախազգուշացրել է այսօր Ռուսաստանի եվրոպական մասում վտանգավոր եղանակի մասին: Ռուսաստանի եվրոպական մասի շրջանների մեծ մասում վտանգավոր եղանակ է սպասվում։ Հյուսիս-արևմտյան դաշնային շրջանում սպասվում է անոմալ ցուրտ եղանակ։
Ավելի վաղ օդերեւութաբան Շուվալովը կանխատեսել էր, որ Ռուսաստանում բնական աղետների հաճախականությունը կավելանա: