Փակ է ռուս-վրացական ճանապարհը․ խցանման մեջ է ավելի քան 2000 բեռնատար

Վատ եղանակի պատճառով՝ փակվել է ռուս-վրացական ճանապարհը։ Ռուսական կողմից դեպի Վրաստան խցանման մեջ սպասվում է 2,1 հազար մեքենա։ Այս մասին ասվում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում:


Հերթի տվյալներով՝ առավոտյան Ռուսաստանից Վրաստան մեկնելու համար գրանցվել է 2 հազար 166 բեռնատար: Ճանապարհով երթեւեկությունը բեռնատարների համար նոյեմբերի 26-ին ժամը 20:15-ից փակ է վատ՝ եղանակի պատճառով:


Այս ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ։


Քաղաքականություն