Իրանում մահապատժի են ենթարկել 17-ամյա անչափահասի

Նորվեգիայում գործող Hengaw և Iran Human Rights (IHR) իրավապաշտպան կազմակերպությունները և պարսկալեզու արբանյակային Iran International հեռուստաալիքը հայտնել են Իրանում սպանության մեջ մեղավոր ճանաչված 17-ամյա տղայի մահապատժի մասին:


Իրավապաշտպանների տվյալներով՝ Համիդրես Ասարին մահապատժի է ենթարկվել 2023 թվականի նոյեմբերի 24-ին Իրանի արևելյան Ռասավի Խորասան նահանգի Սաբսևար քաղաքի բանտում։ Կազմակերպությունները, վկայակոչելով իրենց տեսած փաստաթղթերը, պնդում են, որ դեռահասը հանցագործության ժամանակ եղել է 16 տարեկան, իսկ մահապատժի ժամանակ՝ 17։ Գործի նյութերում, իբր, ասվում է, որ Ասարին «կռվի ժամանակ տղամարդ է սպանել»։


Իրավապաշտպանները ևս մեկ անգամ ընդգծել են, որ Իրանը դրանով խախտում է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիան, ըստ որի «երեխա» է համարվում մինչև 18 տարեկան ցանկացած անձ։ IHR-ն ընդգծել է, որ Իրանը աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ չափահասները դատապարտվում են մահապատժի։ Ընդհանուր առմամբ, այնտեղ ավելի շատ երիտասարդներ են մահապատժի ենթարկվում, քան ցանկացած այլ երկրում, 2010 թվականից ի վեր Իրանի իշխանությունները, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, մահապատժի են ենթարկել առնվազն 68 անչափահասների:


Քաղբանտարկյալ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիս Մոհամադին դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, որպեսզի անհապաղ դադարեցվեն Իրանում երեխաների մահապատիժները։ «Ես զարմացած եմ, թե ինչպես է աշխարհը վերաբերվում Իրանի ժողովրդի ներկայացուցիչների սպանությանը և մահապատժին»,- գրում է ակտիվիստը՝ մահապատիժներն անվանելով Իսլամական Հանրապետության «ռեպրեսիվ ավտորիտար» ռեժիմի ամոթալի աղբյուր։

Քաղաքականություն