Վերջին մի քանի տարվա ընթացքում շատ հիստերիկ հայտարարություններ ենք լսում․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսօր Պրահայից «շատ հիստերիկ» հայտարարություններ են հնչել, և դա լավ չի ներկայացնում Չեխիայի ղեկավարությանը: Տեցեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Այս կերպ Պեսկովը մեկնաբանել է Չեխիայի նախագահ Պյոտր Պավելի խոսքերը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ միայն Չեխիան, այլև ՆԱՏՕ-ում բոլորը Ռուսաստանին դիտարկում են որպես Եվրոպայի թիվ մեկ սպառնալիք:
«Պրահայից վերջին մեկ տարվա կամ նույնիսկ մի քանի տարվա ընթացքում շատ հիստերիկ հայտարարություններ ենք լսում։ Նման հիստերիկ տրամադրությունները չեն գունավորում Չեխիայի ղեկավարությանը։ Դե, քաղաքական գործիչների այդպիսի սերունդն է նրանց իշխանության մեջ։ Դա, ավելի շուտ, նրանց դժբախտությունն է, այլ ոչ թե մերը»,-հայտարարել Է Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կառույցից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետ...
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...
ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն՝ ինչպես վարվել հայկական գործոնի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը ներկա չի գտնվել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝...