«Ռազմական Շենգեն»՝ ՆԱՏՕ-ի ուժերի համար
ՆԱՏՕ-ի ուժերը պետք է ազատ տեղաշարժվեն դաշինքի ներսում, կարծում է թիկունքային ապահովման եւ լոգիստիկայի միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Զոլֆրանկը։ Այս մասին հաղորդում Է Reuters-ը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Զոլֆրանկը հայտարարել է, որ կցանկանար տեսնել «ռազմական Շենգենը»՝ ազատ ռազմական միջանցքի գոտում»,- ասվում է գործակալության նյութում:
Գեներալը պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը բախվում են խոչընդոտների՝ ազգային կանոնակարգերի տեսքով զինծառայողների և զինամթերքի տեղափոխման ժամանակ: Նա հավելել է, որ անհրաժեշտ է նախապես նախապատրաստել հնարավոր «ռազմական գործողությունների թատրոնը» հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի կիրառման դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կառույցից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետ...
ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն՝ ինչպես վարվել հայկական գործոնի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը ներկա չի գտնվել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝...
Փաշինյանը՝ ՌԴ-ից գնված սպառազինությունը չստանալու մասին
Այսօր քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ընթացքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցի...