«Իսրայելը պատանդ է պահում Եվրոպային». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է արևմտյան երկրներին պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում իրենց դիրքորոշման համար։
«Հոլոքոստի ամոթը գործնականում պատանդ է պահում եվրոպացի առաջնորդներին», - ասել է նա:
Թուրքիայի նախագահը կանխատեսել է, որ Իսրայելը և բոլոր նրանք, ովքեր աջակցում են նրան, կկանգնեն «մարդկության խղճի առաջ» և եվրոպական երկրներին մեղադրել է վախկոտության մեջ, որոնք թույլ չեն տալիս անգամ օգտագործել «հրադադար» արտահայտությունը։
«Արևմտյան հաստատություններն ու կազմակերպությունները, բացառությամբ մեկ-երկու բարեխիղճ երկրների, ինչպիսին Իսպանիան է, պարզվեց, որ լիովին խուլ էին Գազայից հնչող աղաղակներին», - վրդովված ասել Էրդողանը:
Նա նաև մեղադրել է Թել Ավիվին պաղեստինյան տարածքներում պետական ահաբեկչության մեջ և կոչ է արել աշխարհին չմոռանալ իսրայելական միջուկային զենքի մասին, որի առկայությունը Թել Ավիվը բացահայտ ընդունում է։
Թուրքիայի նախագահը տարակուսած է, թե ինչու ոչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ոչ էլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը որևէ հետաքննություն չեն նախաձեռնում այս հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն այսօր կրկին չի մասնակցել ՀԱՊԿ-ի հերթական աշխատանքային հանդիպմանը
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների...
Ուկրաինան հայտարարել է, թե ով է իր «իսկական ընկերը»
Ադրբեջանն օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Աջակցությունը ներա...
Ադրբեջանում անհանգստացած են հայաստանյան նոր շարժմամբ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ավարտում է և առա...
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է արել ՀԱՊԿ-ի փաստաթղթերին միանալու վերաբերյալ
Մինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը: Հայկական կողմը գագաթնաժողովին չի մասնակցում: Քննարկումների մեկն...