Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում չի արգելափակել. Բելառուս
Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում չի արգելափակել։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։ Տեղեկությունը փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
«Ոչ մի որոշում չի արգելափակվել, Բելառուսի արտաքին գործերի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները համաձայնեցրել են բոլոր որոշումները, հռչակագիրը (պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին ներկայացված փաստաթղթերը-խմբ.): Սա խոսում է նաև փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից՝ լուծելու այն հարցերը, որոնք այժմ վստահված են կազմակերպությանը»,- նշել է Վոլֆովիչը։
Մինսկում Անկախության պալատում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը: ՀԱՊԿ երկրների ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, ժամանել են Անկախության պալատ՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կառույցից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետ...
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...
ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն՝ ինչպես վարվել հայկական գործոնի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը ներկա չի գտնվել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝...