ԵՄ-ն կարող է դադարեցնել բախումները մեկ օրում․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի դատողություններն Ուկրաինայում խաղաղության մասին շղարշ են՝ Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը շարունակելու համար: Նրա հայտարարությունը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Զախարովան նշել է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարը շարունակում է անհիմն մեղադրել Ռուսաստանին իբր հակամարտությունը ձգձգելու ցանկության մեջ, սակայն ինքը՝ Բորելը, հրապարակավ հայտարարել է, որ «ԵՄ-ն կարող է դադարեցնել բախումները մեկ օրում, քանի որ առանց արտաքին զանգվածային աջակցության Կիևը չի կարողանա. շարունակել ռազմական գործողությունները»:
«Բայց Կիևին արևմտյան զենքի մատակարարումը, որը Եվրամիությունը ցանկանում է երկարաձգել առնվազն ևս չորս տարով, ուկրաինական զինված ուժերի զինյալների պատրաստումը ԵՄ երկրների ռազմակայաններում հենց այդ ներդրումն է զինված հակամարտության շարունակման համար»,- հայտարարել Է դիվանագետը:
Նրա կարծիքով՝ խաղաղության մասին դատողությունները, միջազգային միջնորդների ջանքերի անտեսումը և Զելենսկու մեռելածին բանաձևի պարտադրումը միայն քաղաքական շղարշ են Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը շարունակելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կառույցից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետ...
ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն՝ ինչպես վարվել հայկական գործոնի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը ներկա չի գտնվել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝...
Փաշինյանը՝ ՌԴ-ից գնված սպառազինությունը չստանալու մասին
Այսօր քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ընթացքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանը...