Ռուսաստանում խոստովանել են, որ չեն կարող արգելափակել Youtube–ը՝ դժվար իրագործելի լինելու պատճառով

YouTube վիդեոհոսթինգը դեռ չի արգելափակվել, քանի որ արգելափակումը դժվար է իրականացնել տեխնոլոգիական առումով, հատկապես այլընտրանքի բացակայության պարագայում։ Այս կարծիքն է հայտնել Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Անտոն Գորելկինը «Տեղեկատվական պատերազմում բոլոր միջոցներն արդար են» պանելային քննարկման ժամանակ, գրում է ТАСС–ը:


«Նրանք, ովքեր ասում են, թե եկեք այսօր արգելափակենք YouTube-ը, պարզապես չեն հասկանում՝ ինչի մասին են խոսում: Ես կցանկանայի ինքս առաջին շարքերում լինել և բղավել այս թեմայի շուրջ, բայց այսօր դա տեխնոլոգիական առումով շատ դժվար է իրականացնել: Դրա համար էլ այն դեռևս կա: YouTube-ը դեռ արգելափակված չէ»,- ընդգծել է Գորելկինը։


Նա հավելել է, որ, օրինակ, Instagram-ի արգելափակման պատճառ կար և այն արգելափակվել է։ Գորելկինի խոսքով՝ այդ որոշումից հետո «սոցիալական ազդեցությունները նվազագույն են եղել»։


«Ինչ վերաբերում է YouTube-ին, այո, այլընտրանք չկա, անհնար է մեկ տարում նորմալ այլընտրանք կառուցել: ...Մենք այսօր պետք է ավելի լավը լինենք, քան YouTube-ը, եթե ուզում ենք այլընտրանք կառուցել: Մենք պետք է ավելի լավ պայմաններ առաջարկենք բլոգերներին, պետք է հրաժարվել գովազդից:  Իհարկե, Դա, հավանաբար, տնտեսապես այնքան էլ արդյունավետ չի թվում, բայց դա պետք է անել», - ավելացրեց Գորելկինը:

Քաղաքականություն