Վլադիմիր Պուտինը հանդես է եկել կոչով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Մենք կոչ ենք անում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված իրավիճակի ապաԷսկալացմանը, կրակի դադարեցմանը և պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական լուծման որոնմանը»,-ասել է ՌԴ նախագահը BRICS-ի արտահերթ գագաթնաժողովում:
Պուտինի կարծիքով ՝ այդ աշխատանքում առանցքային դեր կարող են խաղալ BRICS-ի պետությունները և տարածաշրջանի երկրները:
«Այդ պատճառով հատկապես նշանակալի է մեր այսօրվա նիստին Մերձավոր Արևելքի պետությունների գործընկերների մասնակցությունը, որոնք այս տարի BRICS-ի լիաֆորմատ անդամ դառնալու հրավեր են ստացել: Օգտվելով առիթից՝ կցանկանայի հարգանքով նշել իրավիճակի կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը և, մասնավորապես, նկատի ունեմ Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովի և Սաուդյան Արաբիայում արաբա-իսլամական արտակարգ գագաթնաժողովի անցկացումը», - նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Եվրամիության հետ մի շարք համատեղ նախագծեր է կասեցրել
Պաշտոնական Բաքուն կասեցրել է Եվրամիության հետ մի շարք համատեղ նախագծեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակ...
«Հերիք է դասախոսություն կարդաք»․ Բաքուն մեղադրում է Փարիզին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է Հայաստանին զինելու միջոցով Կովկասում նոր պատերազմ հ...
«Վատատեսական կանխատեսումներն իրականանում են». Մարությանը նոր հայտարարություն է արել
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու անդամ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավոք սրտի, մեր վատատեսական...
Ֆինլանդիան չեղարկել է Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը
Ֆինլանդիայի կառավարության արդարադատության փոխնախարար Միկո Պումալայնենը, ով իրավական գնահատական է տվել Ռուսաստանի հետ ս...