ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրենք ո՞վ են, որ ես վերաբերվեմ իրենց» Խաչատրյանը՝ ընդդիմության մասին
«Ես իրենց ոչ մի կերպ չեմ վերաբերվում, ո՞վ են իրենք, որ իրենց
քայլերը մեկնաբանեմ»,- լրագրողների հետ
զրույցում ասաց «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը` պատասխանելով ինչպես է վերաբերվում այն փաստին,
որ ընդդիմությունը բոյկոտել է ավագանու նիստը։
Անդրադառնալով ծավալված
քննարկմանը` Խաչատրյանը նշեց, որ ավագանու նիստի ժամանակ պետք է լինեն չզեկուցվող
հարցեր, քանի որ նիստն ամիսը մեկ անգամ է, բավական ծավալուն օրակարգ է լինում, և ֆիզիկապես
հնարավոր չի լինի այդ ամենը քննարկել։
Նրա խոսքով` չզեկուցվող հարցերն ընդամենը տեխնիկական հարցեր են։ «Առհասարակ «մարդիկ»՝ շեշտում եմ, որ չակերտավոր, արտահայտում են մտքեր «բոյկոտել, եսիմ ինչ»... իրենք պարտավոր են, նախ, ներկա լինել հանձնաժողովի նիստերին, իսկ էդ խմբակցությունը նույնիսկ չունի գրանցած անդամներ»,- շեշտեց Խաչատրյանը։
Անդրադառնալով երթուղային տրանսպորտի վիճակին Երևանում նշեց, որ տրանսպորտը Երևանում ահավոր է. «3-4 տարի ես բղավում էի Հայկ Մարությանին, որ տրանսպորտի խնդիրը չի կարելի հետաձգել»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա քո համար Ծերեթելի չի». Երևանի ավագանու նիստը թեժ է մեկնարկել
Երևանի ավագանու նիստը թեժ է մեկնարկել, ավագանու իշխանական և ընդդիմադիր անդամների միջև լեզվակռիվ է եղել։ Նշենք, որ Երեւան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց: Վարչապետը նշեց, որ նորություն չէ,որ ՀՀ-ում էլէ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը` ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայաստանցի պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ վերջին միջոցառումներին չմասնակցելու որոշումնե...
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հ...