Ֆրանսիան հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմների սանձազերծման համար. Իլհամ Ալիև
Ֆրանսիան խախտում է կայունությունը ոչ միայն իր նախկին և ներկա գաղութներում, այլեւ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, որտեղ աջակցում է անջատողական միտումներին եւ անջատողականներին: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի՝ «Ապագաղութացում. կանանց հզորացում և զարգացում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում: Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նա վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ զինելով Հայաստանին, խրախուսում է ռևանշիստական ուժերին Հայաստանում, հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմների սանձազերծման համար։ Միևնույն ժամանակ Ֆրանսիան չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի իր կարգավիճակը իր կողմնակալ, ոչ օբյեկտիվ քաղաքականությունն իրականացնելու համար, զբաղվում է տարբեր տարածաշրջաններում աշխարհաքաղաքական ինտրիգներով, փորձում է Արևմտյան կազմակերպություններն օգտագործել որպես պետությունների դեմ ճնշման միջոց», - իր ուղերձում նշել է պետության ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Հայտարարություն մեջ մասնավորապես նշվու...
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Հ...
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...
Հայտնի է՝ երբ տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանին հանդիպումը
Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ Այս մասին իր ֆե...