Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել ԱՄՆ-ի դեմ՝ հայերի պաշտպանության ակտի կապակցությամբ
Ադրբեջանի խորհրդարանը
հայտարարություն է ընդունել ԱՄՆ Սենատի կողմից հայերի պաշտպանության ակտի
կապակցությամբ։ Միլլի
Մեջլիսում ստեղծված հանձնաժողովը հայտարարություն է պատրաստել ԱՄՆ-ի դեմ։ Հայտարարությունն
ընթերցել է պատգամավոր Կամիլա Վելիևան: Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայտարարության
մեջ ասվում է՝
«Միլի
Մեջլիսը վճռականորեն մերժում է ԱՄՆ Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված ակտը և այն
լուրջ հարված է համարում երկու երկրների հարաբերություններին: Սա լուրջ խոչընդոտ է
տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին։ ԱՄՆ Սենատի կողմից ընդունված ակտը
երկակի ստանդարտների և ընտրովի մոտեցման վառ օրինակ է: Երբ Հայաստանն ընդլայնեց
օկուպացիան Ադրբեջանի դեմ, իրագործվեցին Խոջալուի ցեղասպանությունն ու ադրբեջանցի
բնակչության զանգվածային սպանությունները, ԱՄՆ-ը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի մշտական անդամ, չփորձեց կանխել այդ գործողությունները, այլ ընդհակառակը,
ընդունեց 907-րդ ուղղումը Ադրբեջանի դեմ ։ ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը
Հայաստանին օգնել է օկուպացնել ադրբեջանական հողերը։ ԱՄՆ-ն
աջակցել է Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին ԱՄՆ-ի՝ որպես
միջնորդի ներկայիս գործողությունները հանգեցրել են Ադրբեջանում հեղինակության
կորստի։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիակատար անկում է
ապրել։ Այս առումով պետք է առանձնահատուկ նշել Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում
իրականացվող քաղաքականությունը։ Ադրբեջանի Միլի Մեջլիսը ևս մեկ անգամ
հայտարարում է, որ Ադրբեջանը, հենվելով միջազգային իրավունքի նորմերի և
սկզբունքների վրա, մշտապես վճռականորեն կարձագանքի բոլոր բացասական քայլերին»,- նշվում է
հայտարարությունում:
Քննարկումներից
հետո դիմումը դրվեց քվեարկության և ընդունվեց:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը:Հայտարարություն մեջ մասնավորապես նշվում...
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։&nb...
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...