Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանը փակելու մեղքը Հայաստանինն է․ Հիքմեթ Հաջիև
Ինչպես Ադրբեջանի,
այնպես էլ Թուրքիայի հետ սահմանը փակելու մեղքը հենց Հայաստանինն է։ Այս մասին լրագրողներին հայտարարել
է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով
բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը: Հայտնում են ադրբեջանական
լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը
տարածաշրջանում ստեղծվել է Հայաստանի օկուպացիայի, ագրեսիայի քաղաքականության արդյունքում
։
«Եղբայրական Թուրքիայի եզրակացությունը միշտ եղել է այն, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը դադարեցնի ադրբեջանական հողերի օկուպացիան, հրաժարվի տարածքային հավակնություններից ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ և, վերջապես, հանդես գա տարածաշրջանում դրական օրակարգով։ Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես աջակցել են հարաբերությունների կարգավորմանը և մշտապես դրական մեսիջներ են ուղարկել Հայաստանին։ Իհարկե, Հայաստանը, գնահատելով տարածաշրջանի ներուժը, պետք է ելնի տարածաշրջանի ներսում խնդիրների լուծման մոտեցումից», - նշել է Հիքմեթ Հաջիեւը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Հայտարարություն մեջ մասնավորապես նշվու...
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Հ...
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...
Հայտնի է՝ երբ տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանին հանդիպումը
Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ Այս մասին իր ֆե...