Հասարակություն
850 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետի բացմանը. Վահան Հակոբյան
Ավելի քան 850 հայկական բեռնատար թե՛ ՌԴ-ի, թե՛ Վրաստանի ուղղությամբ
այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում է ճանապարհի բացմանը։ Այս մասին Sputnik
Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան
Հակոբյանը։
«Այս պահին դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհին ունենք մոտ 700 բեռնատար,
իսկ հակառակ ուղղությամբ` 150 բեռնատար»,– ասաց նա։
Վահան Հակոբյանը տեղեկացրեց, որ Խաչի լեռնանցքի հատվածում ձնահոսքի
վտանգը վերանալուն պես վրացական կողմը կսկսի մաքրման աշխատանքները, և եթե կրկին տեղումներ
չլինեն, ճանապարհը հնարավոր կլինի բացել:
Նշենք, որ ռազմավիրական ճանապարհով բոլոր տեսակի ավտոտրանսպորտի
երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երեկվանից։ Պատճառը եղանակի
վատթարացումն է։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը
Եվրոպական մի քանի երկրներում ուժեղ շոգ է սպասվում
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
1.0