ԼՂ-ից տեղահանվածների խնդիրների համար մարզպետարաններին հատկացվել է շուրջ 3.4 մլրդ դրամ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ շուրջ 10 000 անձ գտնվում էր հյուրատներում և հյուրանոցներում, իսկ այսօրվա դրությամբ 40+10 հազար դրամ աջակցության շնորհիվ հյուրանոցներում և հյուրատներում կա 1143 անձ:


Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն այսօրվա դրությամբ մարզպետարաններին հատկացրել է շուրջ 3.4 մլրդ դրամ, բացի այդ Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 579 մլն դրամ: Այս գումարները նախանշված են տեղահանված անձանց կեցավայրերի, սննդի, առաջին անհրաժեշտության որոշակի օժանդակությունների իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նշել է, որ 83.2 տոկոսով տրված գումարը փաստացի ծախսված է:

 

Քաղաքականություն