
Դիմումների ներկայացման պահին լուծարված ընկերություն չի եղել. Ռոբերտ Խաչատրյան

Դիմումների ներկայացման պահին լուծարված ընկերություն չի եղել։ Այս հայտարարությունն արել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը` անդրադառնալով ՏՏ ոլորտի հետ կապված աղմկահարույց պատմությանը։
Նրա խոսքով, երբ նախարարությունը ՏՏ ընկերություններից դիմումները ստացել է, 4-6 ամիս անց է գումարը փոխանցել։ Իսկ այդ ընթացքում ընկերությունը գնացել է առողջացման, թե ոչ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չի վերահսկում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անցյալ
տարվա դեկտեմբերի 1-ի որոշմամբ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի
ընկերություններին տրամադրել է 10 մլրդ դրամի պետական աջակցություն։ «Հետք»-ն ուսումնասիրել
է դրամաշնորհի արդյունավետությունն ու պարզել, որ պետական աջակցություն ստացած 18 ընկերություններից
14-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, 4-ը` լուծարման գործընթացում են։