
Վլադիկավկազ-Լարս ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Գուդաուրի - Կոբի ճանապարհի հատվածը, որը Ռազմավիրական
ճանապարհի մի մասն է, նոյեմբերիի 16-ին ժամանակավորապես փակ կլինի՝ վերանորոգման
աշխատանքների պատճառով։
Այդ մասին հաղորդել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների
նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային
ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում իրականացվող ճանապարհային աշխատանքների պատճառով
նոյեմբերի 16-ին, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր
տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ կցորդիչներով և կիսակցորդիչներով փոխադրամիջոցների
երթևեկությունը փակ կլինի մինչև տեղական ժամանակով ժամը 19:00-ն: