
Երևանը կունենա թարմացված գլխավոր հատակագիծ

Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ: Երևանի
քաղաքապետարանը նախաձեռնել է նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներ: Քաղաքի ռազմավարական
զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է և չի համապատասխանում
առկա պահանջներին:
Ավելին՝ տարիներ շարունակ իրականացված անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են
տարատեսակ շեղումներ:
«Քաղաքաշինական ծրագրերի խթանումից, կարգավորված կառուցապատումից,
ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուց բացի, գլխավոր հատակագիծը
երևանցիների համար բարենապաստ քաղաքային պայմաններ ստեղծելուն է ուղղված:
Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքագրվեն ու կհամադրվեն
քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք` նախագիծը կյանքի
կոչելու համար: Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ,
որն ապահովելու է Երևանի դինամիկ ու համաչափ զարգացումը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել
է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: