Հասարակություն
Զինապարտության տարիքը Հայաստանում ցածր է, պետք է բարձրացվի. ՔՊ-ական պատգամավոր
Զինապարտության տարիքը՝ 27 տարեկան, Հայաստանում ցածր է. առաջիկայում ես կսկսեմ քննարկումների շարք, որ զինապարտության տարիքը բարձրացվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, հրավիրված մամուլի ասուլին հայտնեց նախագծի հեղինակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Օրինակ, հարեւան Ադրբեջանում զինապարտության տարիքը 19-40 տարեկանն է, հարեւան Թուրքիայում՝ 20-41, Հունաստանում՝ 19-45, Սիրիայում՝ 18-42»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա գումարի դիմաց 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը
Եվրոպական մի քանի երկրներում ուժեղ շոգ է սպասվում
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
1.0