Հասարակություն
Թուրքիան դատական հայց է ներկայացրել Նեթանյահուի դեմ
Թուրքիան Նեթանյահուի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում «ցեղասպանության» մեջ։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել են իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փաստաբանները։
«Այսօր մենք հայց ենք ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան ընդդեմ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի` 21-րդ դարի Հիտլերի, ով պետք է կանգնի Գազայում իրագործած ցեղասպանության համար։ Մերկացրեք մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունները», - գրել է փաստաբան Մեթին Կուլունքը:
Նա հրապարակել է հայցի առաջին էջը և պարզաբանել, որ հայցը ներկայացրել է երկու այլ փաստաբանների հետ Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը
Եվրոպական մի քանի երկրներում ուժեղ շոգ է սպասվում
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
1.0