ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելցի պատանդների հարազատները Թել Ավիվից երթով շարժվում են դեպի Երուսաղեմ

Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների հարազատները Թել Ավիվից հնգօրյա երթ են սկսել դեպի Երուսաղեմ՝ Նեթանյահուի գրասենյակ։

Նրանք պահանջում են Իսրայելի կառավարությունից գերիներին ազատելու համար շատ ավելին անել և պատասխանել նրանց ազատ արձակելու վերաբերյալ հարցերին:

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում հարձակման ժամանակ պատանդ են վերցրել մոտ 240 մարդու։ Գերիների տարիքը տատանվում է ինն ամսականից մինչև 85 տարեկան և ենթադրվում է, որ նրանք պահվում են Գազայի հատվածի խորքերում կառուցված թունելներում:

 

 

Քաղաքականություն