Սամբոյի աշխարհի առաջնությունը Հայաստանը կազմակերպվել է ամենաբարձր մակարդակով. ՖԻԱՍ-ի նախագահ Շեստակով
Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, ապահովել է բոլոր պայմանները սամբոյի մրցումները պատշաճ անցկացնելու համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանն այդ մասին ասել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱՍ) նախագահ Վասիլի Շեստակովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Սամբոյի աշխարհի առաջնությունը կազմակերպվել է ամենաբարձր մակարդակով, ինչի համար շատ շնորհակալ ենք: Իսկապես գնահատում ենք Հայաստանի կառավարության, ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ջանքերն այդ հարցում: Սա մեծ տոն է թե՛ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի, և թե՛ Հայաստանի սպորտային հասարակության համար: Ուրախ ենք, որ 70 երկրի մասնակցություն է ապահովված աշխարհի այս առաջնությունում»,– նշել է Վասիլի Շեստակովը:
[aa71968ef3078bf54b630fd3873d2da8.jfif]
Մասնավորապես, ՀՀ կառավարությունը վերջերս ընդունել է որոշում, ըստ որի` պետական հոգածության ներքո օժանդակելու է նաև հավաքականների կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած սամբիստ մարզիկներին ու նրանց մարզիչներին՝ գալիք տարվանից ամենամսյա անվանական թոշակ տրամադրելով (ցմահ):
Նախարար Անդրեասյանը նաև ընդգծել է, որ աշխարհի առաջնությանը Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ–ի դրոշի ներքո հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 մարզիկ՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արսեն Կարապետյանը (79 կգ) և Արմեն Մնացականյանը (58 կգ, մարտական սամբո):
[05e001d8964a47202943b21ca91334c1.jfif]
Հիշեցնենք, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիան Երևանում օրերս կազմակերպել է նաև մրցավարական սեմինար, իսկ այսօր նախատեսված է Բիզնես ֆորումի անցկացում:
Սամբոյի աշխարհի առաջնությանն ավելի քան 70 երկրի 650 մարզիկներ են մասնակցում: Հայաստանի հավաքականներն ԱԱ–ին ներկայացված են մարզական սամբոյի, մարտական սամբոյի և կանանց սամբոյի մրցումներում՝ բոլոր քաշային կարգերում:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒԵՖԱ-ն չի ընդգրկել Ռուսաստանին Ազգերի Լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանությանը
ՈՒԵՖԱ-ն չի ընդգրկել Ռուսաստանին Ազգերի Լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանությանը: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիան...
«Փյունիկը» հերքում է. ֆուտբոլային ակումբը չի վաճառվել
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հերքում է վերջին օրերին մամուլում տարածվող տեղեկությունները, որ ակումբի նախագահ Արթուր Սող...
Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն
52 կգ քաշային Արեն Խառատյանը ավարտին մոտեցող բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեց...
ԱԱ փոխչեմպիոնների կոչում, 10 մեդալ՝ Սամբոյի աշխարհի առաջնությունում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով են ավարտել ելույթները...