ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցույցեր Իսրայելում. ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել
Իսրայելի ոստիկանությունը երեկ երեկոյան ցրել է Թել Ավիվում և Երուսաղեմում հրադադարի պահանջով փոքր հակապատերազմական ցույցերը և մի շարք ձերբակալություններ է իրականացրել։
Ավելի վաղ առավոտյան իսրայելական ոստիկանությունը ձերբակալել էր Իսրայելի երկու տասնյակ արաբական համայնքի ղեկավարների, այդ թվում՝ Քնեսեթի նախկին պատգամավորների, ովքեր պատրաստվում էին ցույց կազմակերպել հրադադարի համար։