ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայում տղան ծեծի է ենթարկում տեղի զինկոմին
Ժիտոմիրում տղան ծեծի է ենթարկել Համալրման և սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի աշխատակցին։ Համապատասխան տեսանյութը հայտնվել Է hամացանցում։
Կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդ տղան ծեծում համազգեստով տղամարդուն։ Տղան հեռացավ այն բանից հետո, երբ նրանց մոտեցան ևս երեք զինվորականներ:
Ժիտոմիրի շրջանում Ազգային ոստիկանության մամուլի քարտուղար Վիկտորիա Դուբովիկը Суспільне-ին հաստատել է, որ իսկապես խոսքը կենտրոնի աշխատակցին ծեծի ենթարկելու մասին է: Աշխատակիցը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել Ժիտոմիրում այսօր կեսօրին:
«Նա գործընկերների հետ եղել է այնտեղ ծառայողական գործերով։ Նրա խոսքով՝ իր վրա հարձակվել է անհայտ տղամարդը, մարմնական վնասվածքներ հասցրել նրան և դեպքի վայրից դիմել փախուստի»,- ասել Է ոստիկանության մամուլի քարտուղարը։
Իրավապահները քրեական վարույթ են հարուցել՝ Ուկրաինայի ՔՕ 125-րդ հոդվածով (կանխամտածված թեթեւ մարմնական վնասվածք։ Դիմումատուին տրվել է ուղեգիր՝ դատաբժշկական փորձաքննություն անցնելու համար։
«Հարձակվողի ինքնությունը պարզվել է։ Այժմ տղամարդուն որոնում են, քանի որ նախապես հայտնի է, որ նա դուրս է եկել Ժիտոմիրի սահմաններից»,- հավելել են ոստիկանությունից։