ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դադարեցնել Գազայում երեխաների սպանությունը»․ տղամարդը ներխուժել է ֆուտբոլային խաղադաշտ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և դանիական «Կոպենհագենի» միջև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումն ընդհատվել է Պաղեստինի դրոշով խաղադաշտ դուրս եկած տղամարդու պատճառով: Հեռարձակումն իրականացվել է Матч ТВ կայքում։
Դրոշի վրա կար նաև գրառում՝ «դադարեցնել Գազայում երեխաների սպանությունը»:
Հանդիպումը դադարեցվել է 19-րդ րոպեին: Տղամարդը դուրս է եկել դաշտ՝ ծածանելով դրոշը, ինչից հետո նրան ոստիկանությունը ձերբակալել է։