ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն՝ Տեխասի քիմիական գործարաններից մեկում. թունավոր ծխի ամպերը պատել են երկինքը
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Տեխասի քիմիական գործարանում. թունավոր ծխի ամպերը պատել են շրջակայքը: Այս մասին գրում է Readovka–ն:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ամերիկյան Շեփերդ քաղաքում: Տեղի քիմիական գործարանում վտանգավոր նյութերի արտանետմամբ խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղի ունեցած պայթյունից հետո գործարանի շրջակայքը պատվել է թունավոր, թանձր սև ծխով։ Պայթյունի պատճառներն անհայտ են։
Տեղեկություններ կան, որ ձեռնարկության մեկ աշխատակից այրվածքներով հոսպիտալացվել է։ Փրկարար ծառայությունները տարհանել են մոտակա դպրոցը: Տեղի իշխանությունները ութ կիլոմետր շառավղով գտնվող բնակիչներին խնդրում են պատսպարվել տներում և չօգտագործել օդորակիչ: