ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռուսական զորքերը հարված են հասցրել Օդեսայի նավահանգիստներից մեկի ուղղությամբ. կան վիրավորներ և զոհ

Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսայի շրջանի նավահանգիստներից մեկի ուղղությամբ՝ հարվածելով Լիբերիայի դրոշով քաղաքացիական նավին, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը։ 

«Հրթիռը հարվածել է Լիբերիայի դրոշով քաղաքացիական նավին, երբ այն նավահանգիստ էր մտնում։ Անձնակազմի երեք անդամներ՝ Ֆիլիպինների քաղաքացիներ, վիրավորվել են, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Օդաչուն զոհվել է, ևս մեկ նավահանգստի աշխատակից վիրավորվել է»,- ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ։ 

Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ ռուսական զորքերը Սև ծովում մարտավարական ինքնաթիռներից X-31P հակառադարային հրթիռով գրոհել են նավահանգիստը։ 

Հրամանատարությունը հրապարակել է հարվածի հետևանքների լուսանկարներ։ ՌԴ ՊՆ–ն դեռևս տեղի ունեցածին չի արձագանքել:

 

 

 

Քաղաքականություն