ՑԱԽԱԼ-ը Ջաբալիայում սպանել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկին
Իսրայելը հաստատել է Ջաբալիային հասցված հարվածը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին հենց ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի Ջաբալիա փախստականների ճամբարին։
Նրա խոսքով՝ դրա հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկը, փլուզվել է կազմակերպության ստորգետնյա ենթակառուցվածքը։
ՑԱԽԱԼ-ի հաղորդմամբ` սպանվել է ՀԱՄԱՍ-ի կենտրոնական Ջաբալիա գումարտակի հրամանատար Իբրահիմ Բիարիին:
BBC-ին դեռ չի հաջողվել ստուգել այս պնդումը։
Այս իրադարձությունները նշված էին Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության մեկ այլ ներկայացուցիչ Ռիչարդ Հեխտը նման հայտարարություն է արել CNN-ի եթերում:
«Մենք ուսումնասիրում ենք դա և լրացուցիչ տվյալներ կհրապարակենք, երբ իմանանք, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ», - Հեխտի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ին չի հաջողվել փորձարկել Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ԱՄՆ զինվորականները Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ պայթեցրել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ փո...
Գազայում տեղի ունեցողը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ․ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ
Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնումը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ: Այս մասին հայտարա...
ՀԱՄԱՍ–ը և «Հեզբոլլահը» Լիբանանից 1 ժամում ավելի քան 30 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
ՀԱՄԱՍ խմբավորումը երկուշաբթի հայտարարել է, որ Լիբանանից 16 հրթիռ է արձակել Հայֆայի, Նահարիայի և իսրայելական այլ քաղաքներ...
Պենտագոնը խոստացել է օգնություն տրամադրել Հայաստանին բանակի բարեփոխման հարցում. ԳՇ պետի այցը՝ Շտուտգարտ
Շտուտգարտում նոյեմբերի 1-ից 3-ը բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի և ԱՄՆ Եվրոպական հրամանա...