Հասարակություն
Երևանի մետրոպոլիտենը կվերանորոգվի. ինչքան գումար է հատկացվել
Երևանի մետրոպոլիտենը հրատապ ներդրումների կարիք ունի, 2024 թվականին կհատկացվի ավելի քան 11 միլիոն դոլար: Միջոցները կուղղվեն նոր կայանի վերանորոգմանն ու կառուցմանը: Այս մասին ասաց Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ։
«Երկար տարիներ մետրոյին անհրաժեշտ միջոցներ չեն հատկացվել, անհետաձգելի ծախսերը կատարվել են կառավարության պահուստային ֆոնդից»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում, անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի աշխատանքին, նշեց որ վտանգավոր իրավիճակում ենք, մետրոպոլիտենում միջադեպ է եղել, բարեբախտաբար, զոհեր չունենք։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը
Եվրոպական մի քանի երկրներում ուժեղ շոգ է սպասվում
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
1.0