Ռուսաստանում 100 հազար բանտարկյալ է «անհետացել»

Ռուսաստանն ազատ է արձակել մինչև100 հազար բանտարկյալների և ուղարկել Ուկրաինա՝ կռվելու, գրում է The Washington Post-ը։

 

Ռուսաստանի Դաշնության արդարադատության փոխնախարար Վսևոլոդ Վուկոլովը պանելային քննարկումներից մեկում ասել է, որ Ռուսաստանում բանտարկյալների թիվը մինչև 2022 թվականի փետրվարը կազմում էր մոտ 420 հազար մարդ, իսկ այժմ այն ​​նվազել է՝ հասնելով պատմական նվազագույնի` մոտ 266 հազար մարդ:

 

«Русь сидящая»  հիմնադրամի ղեկավար Օլգա Ռոմանովայի խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հավանաբար մոտ 100 հազար գերի է հավաքագրել ռազմական գործողություններին մասնակցելու համար։

 

Սա ցնցող թիվ է։ Պատերազմի սկզբում կար 420.000 բանտարկյալ, և մենք գիտենք, որ Պրիգոժինը հավաքագրել էր մոտ 50.000-ին»,- ասել է Օլգա Ռոմանովան։

Քաղաքականություն