
Ես ԱՄՆ-ի հիանալի նախագահ կլինեի. Առնոլդ Շվարցենեգեր

Ես ԱՄՆ-ի հիանալի նախագահ կլինեի: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է հոլիվուդյան հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը.
«Ես զգում եմ, որ հիանալի նախագահ կլինեի: ԱՄՆ-ն ինձ շատ մեծ հնարավորություններ է տվել, ժողովուրդն ինձ գրկաբաց է ընդունել: Ոչինչ չի խանգարել ինձ հաջողության հասնելու համար: Միակ բանը, որ չեմ կարող անել` նախագահի պաշտոն զբաղեցնելն է, քանի որ ԱՄՆ Սահմանադրությունը թույլ չի տալիս»,-ասել է Շվարցենեգերը:
Դերասանը դեռ հույսը չի կորցնում, որ կգա մի օր, երբ ԱՄՆ-ում օրենք կփոխվի և ինքը կզբաղեցնի երկրի ամենաբարձր պաշտոնը:
Նշենք, որ ԱՄՆ Սահմանադրության համաձայն` նախագահի թեկնածություն կարող են առաջադրել միայն ԱՄՆ-ում ծնված քաղաքացիները: Շվարցենեգերը ծնունդով Ավստրիայի Թալ քաղաքից է: