
Վագների վարձկանը ստիպված է եղել դատարանի միջոցով ապացուցել, որ չի մահացել

«Վագներ» մասնավոր զառմական կազմակերպության վարձկանը, որը վերադարձել է Ուկրաինայում պատերազմից, ստիպված է եղել դատարանի միջոցով ապացուցել, որ նա չի մահացել: Հայրենի գյուղում հասցրել են ի հիշատակ նրա հուշարձան բացել:
Ինչպես հայտնում է «Сибирский экспресс»-ը` Բուրյաթիայի Հանրապետության Կաբանսկի շրջանի բնակիչը, որի անունը չի հաղորդվում, միացել է Վագներին և մեկնել Ուկրաինա, որտեղ 2023 թվականի մայիսին վիրավորվել է։
Հոսպիտալում բուժվելուց և զորացրվելուց հետո տղամարդը կապ է հաստատել մտերիմների հետ, որոնք պատմել են, որ նա մահացած է համարվում և թաղվել է, իսկ նրա հայրենի գյուղում բացվել է հուշահամալիր Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով զոհված մասնակիցների համար, որի վրա եղել է նաև նրա ազգանունը:
Վարձկանը դատարանում բողոքարկել է սեփական մահվան մասին ակտը։ Տղամարդու ինքնությունը հաստատելու համար ցուցմունք են տվել նրա հարազատները։ Բացի այդ, Կաբանսկի շրջանային դատարանի մամուլի ծառայության, անհրաժեշտ են եղել «մատնահետքեր Ռուսաստանի ՆԳՆ բազայից»։ Արդյունքում, վագներականը կարողացավ չեղյալ համարել իր մահվան վկայականը: