Քաղաքականություն
Բլինքենը վստահ է, որ Իսրայելը և Գազայի հատվածը չեն կարողանա վերադառնալ ստատուս քվոյին
Julya
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահ է, որ Իսրայելը և Գազայի հատվածը չեն կարողանա վերադառնալ ստատուս քվոյին, անհրաժեշտ է գտնել նոր մեխանիզմ, որը թույլ կտա Իսրայելին խուսափել ՀԱՄԱՍ-ի կողմից կրկնվող հարձակումներից։
Պետքարտուղարին NBC հեռուստաալիքով հարցրել են, թե որն է Իսրայելի ռազմավարությունը Գազայի հատվածի նկատմամբ և ով է կառավարելու այն, երբ հակամարտությունն ավարտվի։
«Կարծում եմ՝ մենք հասկանում ենք երկու բան՝ մենք չենք կարող վերադառնալ ստատուս քվոյին, նրանք չեն կարող վերադառնալ այն ստատուս քվոյին, որտեղ ՀԱՄԱՍ-ը կկարողանա կրկնել այն, ինչ արեց», - ասել է Բլինքենը:
«Պետք է ինչ-որ նոր բան գտնել»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ, իր տեղեկություններով, Իսրայելը մտադիր չէ վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Julya
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Julya
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Julya
Սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր․ Նիկոլ Փաշինյան
Julya