Զանգվածային թաղման վայրերում հայտնաբերված անձանց նույնականացումը կարող է 10 տարի տևել. ԿԽՄԿ-ն հիշեցնում է

Զանվածային թաղման վայրերում հայտնաբերված անձանց նույնականացումը կարող է 10 տարի տեւել։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է ԿԽՄԿ դատաբժշկական քննության հարցերի գծով համակարգող Էլիֆ Գյունչե Էսքիքյոյը Բաքվի մամուլի ասուլիսում։

 

Նրա խոսքով՝ այդ գործընթացը  շատ ժամանակ է պահանջում։

 

«Մարդու դիակը հանելը կհեշտացնի լաբորատոր աշխատանքները։ ԴՆԹ ոչ մի անալիզ չի կարող 100 տոկոսանոց արդյունք տալ։ Եթե կմախքը հանվել է ամբողջությամբ, արդյունք կարելի է ստանալ երկու նմուշ վերցնելով։ Լաբորատոր հետազոտությունները կարող են շատ ժամանակ տեւել, եթե հայտնաբերվել է կմախքի մի մասը»։

 

Փորձագետի կարծիքը խիստ տարբերվում է ադրբեջանական կողմի գործողություններից. Արցախում հայտնաբերված յուրաքանչյուր թաղատեղի եւ հարակից տարածք Ադրբեջանի իշխանությունները հռչակում են «հայերի կողմից սպանված ադրբեջանցիների թաղման վայրեր», դա արվում է առանց փորձաքննության եւ կրում է քարոզչական նպատակ։

Քաղաքականություն