ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանից առաջ ոչ ոք չէր ասել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, հետո նրա դիրքորոշումն արմատապես փոխվեց. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անարդար է համարում ասել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր հանձնել է Ղարաբաղը։ Ինչպես արդեն հայտնել էինք, Պուտինը Валдай միջազգային քննարկման ակումբի ժամանակ՝ Россия сегодня մեդիա խմբի եւ RT հեռուստաալիքի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի համապատասխան հայտարարությանն ի պատասխան հայտնել էր, որ Փաշինյանին ընտրել է հայ ժողովուրդը:
«Ես չեմ կարող ձեզ հետ համաձայնել այն հարցում, որ վարչապետ Փաշինյանին ինչ-որ մեկը բերել է իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար։ Այնուամենայնիվ, դա հայ ժողովրդի ընտրությունն էր։ Այո, դուք կարող եք տարբեր վերաբերմունք ունենալ ընտրական գործընթացների նկատմամբ, բայց սա փաստ է, ուստի, ես այստեղ ձեզ հետ համաձայն չեմ։
Երկրորդ, որ նա ձգտում էր հանձնել Ղարաբաղը, ես նույնպես համաձայն չեմ։ Ես նրա հետ սերտ շփվել եմ այս հակամարտության ժամանակ՝ 2020 թվականին, և, իհարկե, նախկինում։ Հիշենք, որ երբ նա եկավ իշխանության, նա ասում էր, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Նախկինում ոչ ոք սա չէր ասել: Ճիշտ է, հետո նրա դիրքորոշումն արմատապես փոխվեց...
Ինչո՞ւ, այս հարցն արդեն ինձ համար չէ... Բայց 2020 թվականի հակամարտության ժամանակ ես շփվել եմ նրա հետ, և, իմ կարծիքով, նա անկեղծորեն ձգտում էր պահել իրավիճակը, պահպանել այն։ Հիմա ես չեմ խոսում որոշումների ճիշտ կամ սխալ լինելու մասին։ Սա իմ դատելու տեղը չէ: Բայց ես անարդար եմ համարում ասել, որ նա միտումնավոր հանձնեց Ղարաբաղը»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդեսան, իհարկե, ռուսական քաղաք է, մի փոքր էլ՝ հրեական. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի Օդեսա քաղաքն անվանել է ռուսական քաղաք։ Այս մասին նա հայտարարել է «Վալդայ»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում. Լավրովը՝ Արցախում իրավիճակի մասին
Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում: Այս մասին Նյու Յուրքում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտա...