ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդեսան, իհարկե, ռուսական քաղաք է, մի փոքր էլ՝ հրեական. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի Օդեսա քաղաքն անվանել է ռուսական քաղաք։ Այս մասին նա հայտարարել է «Վալդայ» ակումբի 20-րդ հանդիպման լիագումար նիստի քննարկման ժամանակ։
«Օդեսան, իհարկե, ռուսական քաղաք է, բայց մի փոքր հրեական է: Ընդամենը մի քիչ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հունգարացի լրագրող Գաբոր Շտիրի հարցին։
Հարցը տալիս Շտիրը նշել էր, թե այս անգամ Օդեսան չի հիշատակի։ 2022 թվականի հոկտեմբերին «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ լրագրողն ասել էր, որ Օդեսան հետխորհրդային տարածքում իր սիրելի քաղաքներից մեկն է, և Պուտինից խորհուրդ էր հարցրել, թե երբ ավելի լավ կլինի, որ նա այցելի քաղաք՝ հաջորդ ամա՞ռ, թե՞ երկու տարի անց: Ի պատասխան՝ ՌԴ նախագահը խորհուրդ էր տվել նրան հնարավորինս շուտ այցելել Օդեսա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանից առաջ ոչ ոք չէր ասել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, հետո նրա դիրքորոշումն արմատապես փոխվեց. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անարդար է համարում ասել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր հանձնել է Ղարաբաղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում. Լավրովը՝ Արցախում իրավիճակի մասին
Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում: Այս մասին Նյու Յուրքում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտա...